Ալերգիան երեխաների մոտ

Հարբուխ,արցունքահոսություն,քոր և այլ ալերգիկ ռեակցիաներ լինում են ոչ միայն մեծերի,այլ նաև երեխաների մոտ։ Երեխաները ապահովագրված չեն ալերգիայից, հատկապես եթե նրանց ծնողներից մեկը զգայունն է որևէ ալերգենի նկատմամբ։ Երբեմն ալերգիան անցնում է տարիքի հետ, երբեմն էլ այն ուղղեկցում է ողջ կյանքի ընթացքում։ Ալերգիան իմունային համակարգի պատասխան ռեակցիան է արտաքին ազդակների նկատմամբ։ Արդյունքում գոյանում են բորբոքում խթանող […]

Հարբուխ,արցունքահոսություն,քոր և այլ ալերգիկ ռեակցիաներ լինում են ոչ միայն մեծերի,այլ նաև երեխաների մոտ։ Երեխաները ապահովագրված չեն ալերգիայից, հատկապես եթե նրանց ծնողներից մեկը զգայունն է որևէ ալերգենի նկատմամբ։ Երբեմն ալերգիան անցնում է տարիքի հետ, երբեմն էլ այն ուղղեկցում է ողջ կյանքի ընթացքում։

Ալերգիան իմունային համակարգի պատասխան ռեակցիան է արտաքին ազդակների նկատմամբ։ Արդյունքում գոյանում են բորբոքում խթանող նյութեր,որոնք էլ առաջ են բերում մի շարք անցանկալի երևույթներ՝

  • փսխում, սննդից հրաժարում,աղիքային սպազմ,լուծ,քաշի նվազում
  • հարբուխ,փռշտոց,հազ,կրկնվող բրոնխիտ
  • դերմատիդ,եղնջացան
  • գրգռվածություն,քնի որակի վատացում,հաճախակի լաց,գլխացավ

Երեխաների ալերգիայի հիմնական պատճառը սննդամթերքն է(կաթնամթերք,ձու,մրգեր,հատապտուղներ,շոկոլադ,ձուկ,հացահատիկ) և ինհալացիոն ալերգենները(ծաղկափոշի,բորբոս,կենդանիների բուրդ)։Կաթնամթերքի նկատմամբ ալերգիայի ախտանշանները շատ նման են լակտոզայի նկատմամբ անտանելիության նշաններին,ուստի անհրաժեշտ է դիմել մասնագետի համապատասխան օգնություն ստանալու համար։

Աղբյուր՝ Murtagh’s Patient Education 6 Edition