Ֆենկարոլ պատկանում է հակահիստամինային դեղամիջոցների խմբին: Ֆենկարոլին բնորոշ է արագ ազդեցություն, ազդեցության լայն սպեկտոր և անվտանգություն:

Կրկնակի ազդեցություն. պաշարում է H1 ընկալիչները և քայքայում է  հիստամինը հյուսվածքներում: Մեկ ժամվա ընթացքում հասնում է առավելագույն կոնցենտրացիայի պլազմայում: Հազվադեպ դիտվում է քնկոտություն: Չի ուժեղացնում ալկոհոլի ազդեցությունը: